Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.30-ին, Երեւանի Մազմանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.40-ին, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 4/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ եւ 34-ամյա տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 27/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: