Նորվեգիայի անասնաբուժական ինստիտուտի աշխատակիցները կարծում են, որ ձիերի հետ կարելի շփվել նշանների միջոցով, փոխանցում է Informing-ը:
Հետազոտողները փորձ են անցկացրել, որի ընթացքում ձիերին սովորեցրել են գլուխը շրջել հորիզոնական սեւ շերտի ուղղությամբ, որը յուրահատուկ նշան էր, որ նրանք մրսում են եւ հարկավոր է նրանց ծածկել: Եթե անհրաժեշտ էր ծածկոցը հանել, ապա կենդանիները գլուխը պետք է շարժեին ուղղահայաց ուղղությամբ կամ դատարկ նշանի ուղղությամբ, եթե ոչ մի բան փոխելու անհրաժեշտություն չլիներ:
Նշենք, որ հետազոտությանը մասնակցել է 23 ձի, որոնք բոլորը հաղթահարել են գիտնականների առաջադրած հանձնարարությունը՝ երկու շաբաթվա ընթացքում օրական 10 կամ 15 րոպե վարժեցնելուց հետո: Ձիերի ուսուցումը ընթացել է մի կտոր գազարի պարգեւատրման օգնությամբ:





























