Սեպտեմբերի 22-ին Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպան Ռուսլան Բոլբոչան (նստավայր՝ Կիեւ) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման եւ հայ-մոլդովական բարեկամության առավել ամրապնդման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Բոլբոչան հավաստիացրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանք կգործադրի Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ համագործակցությունն առավել խորացնելու եւ երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-մոլդովական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը:





























