Գիտնականները համաշխարհային օվկիանոսում երեք անգամ ավելի շատ բակտերիաներ են հայտնաբերել, քան նախկինում ենթադրվում էր: Այս մասին հայտնում է Informing-ը:

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանի հետազոտողները հաշվել էն 15,222 տարատեսակ վիրուսներ, որոնք օվկիանոսում հավաքել է գիտնականների երկու խումբը, եւ դրանք ըստ նման հատկությունների բաժանել են 867 խմբերի: Այժմ գիտնականները ժամանակակից մեթոդների՝ կենսաինֆորմատիկայի եւ մետագենետիկայի միջոցով հետազոտում են դրանց գեները, որը մարդկությանը թույլ կտա պարզել բակտերիաների տվյալների էկոլոգիական նիշը:

Գիտնականներին հաջողվել է աշխարհի բոլոր օվկիանոսներում բնակվող վիրուսների ընդարձակ բազա ստեղծլ: Հավաքած գենետիկական նյութը թույլ կտա նյութերի շրջապտույտում վիրուսների դերի մասին ավելին իմանալ:

Օվկիանոսային վիրուսները բազմաթիվ օգուտներ են տալիս, օրինակ՝ դրանք ջրիմուռներին թույլ չեն տալիս չափից ավելի բազմանալ, կարգավորում են թթվածնի արտադրությունը եւ այլն: