Առնվազն 32 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնության ալիքի հետեւանքով:  Այդ մասին հայտնել է երկրի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է «Սինհուան»:  

Ընդդիմությունն իր հերթին սեփական տվյալներն  է մեջբերում: Ընդդիմության առաջնորդների տվյալներով, ավելի քան 50 մարդ սպանվել է փոխհրաձգության հետեւանքով, շատերին ոստիկանները սպանել են խաղաղ ցույցերի ընթացքում: 

Կոնգոյում հուզումները սկիզբ են առել երկրի նախագահի դեմ բողոքի ակցիայի արդյունքում: Ընդդիմությունը պնդում է, որ ոստիկանության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: