Մեծ Բրիտանիան ծրագրում է Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացը սկսել 2017 թվականի սկզբին: Sky News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ ներկայում բանակցություններ են ընթանում «ընկերների եւ գործընկերների հետ» եւ հաջորդ տարեսկզբին կգործարկվի Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածը:

Ջոնսոնը, միաժամանակ, նշել է, որ Brexit-ի իրականացման համար 2 տարի կպահանջվի: