Ճապոնիայի ԱԳՆ–ն հերքել է տեղեկությունները, թե Տոկիոն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ՝ պայմանով, որ միայն երկու հարավկուրիլյան կղզիներ են անցնելու Ռուսաստանին, այլ ոչ թե չորս։

«Դա չի համապատասխանում իրականությանը։ Ճապոնիայի կառավարությունը, իր նախկին գծին հավատարիմ, կշարունակի հետեւողականորեն բանակցել Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության գալու հարցով բոլոր 4 կղզիների պատկանելիության հարցը լուծելու հիման  վրա»,– ՏԱՍՍ–ին ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։