ԿԺԴՀ-ն պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ-ի` խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ավիաբազան, եթե Վաշինգտոնը չդադարեցնի ռազմավարական B-1B ռմբակոծիչների` այդտեղից իրականացվող թռիչքները Հարավային Կորեայի օդում, ասված է Կորեական ժողովրդական բանակի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, հայտնում է ԿԿՀԳ գործակալությունը:
«Եթե նրանք մեծացնեն ռազմական սադրանքների ռիսկը` թույլ տալով, որ B-1B-ն թռչի Կորեայի վրայով, Կորեական ժողովրդական բանակը (ԿԺԲ) երկրի երեսից կջնջի Գուամը` սադրանքի հենակետը», - նշված է հայտարարության մեջ:
Փհենյանում դարձյալ ընդգծել են, որ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի տիրապետելը «փակուղի կմտցնի» ԱՄՆ-ի ռազմական պլանները, որը «վերջին տասնամյակներին» ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում հիմնվում է շանտաժի եւ միջուկային սպառնալիքի վրա:
Հայտարարության համաձայն, ԱՄՆ-ի եւ հարավկորեական իշխանությունների համար ԿԺԲ-ի «ավերիչ հարվածներից» խուսափելու միակ միջոցը խելամտություն եւ զսպվածություն դրսեւորելն է:





























