Անցյալ տարի 360 կգ մարիխուանա տեղափոխելիս ձերբակալված Աշոտ Գրիգորյանը Գլենդելից իրեն մեղավոր է ճանաչել, հայտնում է Springfield News-Leader-ը:
Ռուսերենի թարգմանչի օգնությամբ 58-ամյա Աշոտ Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել տարածման նպատակով թմրանյութ պահելու համար: Ոստիկանները 2015 թվականի հունվարին մարիխուանա են հայտնաբերել նրա սառնարան-մեքենայի թափքում:
Գրիգորյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց չի բացառվում, որ նրան 120 օրից բաց թողնեն: Գրիգորյանը համաձայնել է «շոկային ազատազրկման» 120-օրյա ծրագրի: Բանտում 120 օր անցկացնելուց հետո դատավորը որոշում կկայացնի, թե կարելի է արդյոք Գրիգորյանին ազատել` դատապարտելով 5-ամյա պայմանական ժամկետի: Գրին օկրուգի դատախազի տեղակալ Զախարի ՄակՖարլենդը հայտնել է, որ գործարքի մաս է կազմում 4 000 դոլար տուգանքի մուծումը. հենց այդ գումարն է ստացել Գրիգորյանը Կալիֆորնիայից Նյու Յորք մարիխուանա տեղափոխելու համար:



























