Թաիլանդի Յալլայի նահանգում ռումբի պայթյունից զոհվել է 3 ոստիկան, եւս երեքը վիրավորվել են, հայտում է Voice TV–ն։

Պայթյունը հնչել էր սեպտեմբերի 23-ին նահանգի Փուրոնգ շրջանում, որը Մալայզիային սահմանակից երեք նահանգներից մեկն է, որտեղ 2004–ից շարունակվում է Թաիլանդի անվտանգության ուժերի եւ իսլամիստ գրոհայինների պայքարը։

Ռումբը պայթել է պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենայի տակ։ Մեքենայում գտնվող 4 ոստիկաններից երեքը տեղում զոհվել են, մեկը ծանր վիրավոր է եւ տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ առկա տեղեկությունների՝ ռումբը գործի է դրվել հեռակառավարմամբ։