ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու ու ծեծի ենթարկելու գործը խուլիգանության վերաորակած քննիչի չորս որոշումները նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկել է դատարան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նա նշեց, որ բողոքարկվել է գործով չորս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու, ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ Հայկ Խանումյանին առեւանգելու ու ծեծի ենթարկելու գործը խուլիգանության վերարորակելու քննիչի որոշումները:
Նրա խոսքով՝ դատարաններում բողոքները մերժվելուն պես՝ կդիմեն ՄԻԵԴ:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին ծեծել են 2016 թվականի հունիսի 6-ին: Այս գործոով երեք մեղադրյալ կա, բոլորն էլ կալանավորված են: Նրանցից երկուսը Ստեփանակերտից են, մեկը` Երեւանից:





























