Ավստրիական People's Viennaline ավիաընկերությունն ազդարարել է աշխարհում ամենակարճ միջազգային չվերթը: Փոխադրողը Շվեյցարիայից ութ րոպե տեւողությամբ թռիչք կիրականացնի Գերմանիա, հայտնում է The Daily Mail-ը:
People's Viennaline-ը նախատեսել է ուղեւորներին շվեյցարական Սանկտ-Գալլեն-Ալտենրայն օդանավակայանից հասցնել գերմանական Ֆրիդրիխսհաֆեն քաղաքի օդանավակայան: Տվյալ ուղղությունը կբացվի նոյեմբերի 2-ին:
Երթուղու տեւողությունը մոտ 21 կմ է: Չվերթները կիրականացվեն օրը երկու անգամ: Հետադարձով տոմսի արժեքը 40 եվրո է:




























