Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության՝ 5, խարդախության 2 եւ հարկերից խուսափելու 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























