Հիվանդանոցից, սեպտեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա ախտորոշմամբ» բուժօգնության է դիմել 74-ամյա մի կին եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է սեպտեմբերի 18-ին, ժամը 14-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:


























