Սեուլը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին սպանելու պլան ունի։ CNN–ի փոխանցմամբ Հարավային Կորեայի էլիտար ստորաբաժանումները սպասման ռեժիմում են եւ պատրաստ են Փհենյանի կողմից սպառնալիքի դեպքում ոչնչացնել Կիմ Չեն Ընին։ Այս տեղեկությունը հաստատել է Կորեայի պաշտպանության նախարար Համ Մին Կուն։

Երկրի խորհրդարանում անդրադառնալով համապատասխան հարցին՝ նա հաստատել է այդ պլանի գոյության փաստը։  «Հարավային Կորեան ունի հակառակորդի թիրախները հրթիռներով խոցելու եւ, անհրաժեշտության դեպքում, երկրի ղեկավարությանը ոչնչացնելու ընդհանուր գաղափար եւ պլան»,– ասել է նա։