Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհաննես Ղազարյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ:  Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բավարարեց նախաքննական մարմնի՝ նրա խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ  ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Ղազարյանը կալանավորվել է «Սասնա Ծռեր» խմբի  կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: