Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 18-ամյա  բնակիչը սեպտեմբերի 26-ին վթարի է ենթարկվել եւ տեղում մահացել: NEWS.am-ի հետ զրույցում Պեմզաշենի գյուղապետ Անանիկ Ոսկանյանը նշեց, որ 18-ամյա Հովհաննես Հարությունյանը մեքենայում եղել է հարեւանի՝ 34-ամյա Կարեն Մարտիրոսյանի հետ:

Վթարի հեւանքով Կարեն Մարտիրոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն, նրա կյանքին վտանգ չի սպառնում: