Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկում երկաթգծի կամրջից սեպտեմբերի 25-ին ընկած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից, որտեղ գտնվում է քաղաքացին:

Հիվանդանոցից տեղեկացրին, որ քաղաքացին ունի պոլիտրավմա, գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի սալջարդ: 

Ընկնելիս քաղաքացին եղել է հարբած վիճակում, նրա անձը դեռ պարզված չէ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ)  սեպտեմբերի 25-ին  ընկել է երկաթգծի կամրջից, որը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: