Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բոողոքի ակցիա է կայացել ընդդեմ սահմանադրական հանրաքվեի:
Meydan TV-ի փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպել է Ադրբեջանի քաղաքացիների մի խումբ: Նրանք փողոց էին դուրս եկել «Ժողովուրդը չի ուզում թագավորին» կարգախոսով եւ քաղբանտարկյալների նկարներով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին կայացած հանրաքվեով նախատեսվում է Ադրբեջանում երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը, չեղարկել տարիքային շեմը նախագահի եւ պատգամավորության թեկնածուների համար եւ սահմանել փոխնախագահի պաշտոն, որին նշանակում է նախագահը:





























