Տարիներ շարունակ Աքշեհիրի հայկական եկեղեցու վերանորոգման հարցում ոչ մի զարգացում չի գրանցվել, ինչը վտանգել է եկեղեցու գոյությունը։

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը,  19-րդ դարում Աքշեհիրում հայկական համայնքի կողմից կառուցված սույն եկեղեցին ժամանակ առ ժամանակ օգտագործվել է  որպես մշակութային միջոցառումների անցկացման վայր:

Եկեղեցու պատերին թողնված են բազմաթիվ գրություններ, իսկ դուռն ու պատուհանները կոտրված են, և կառույցն ամբողջովին ավերակ վիճակում է գտնվում: Բացի այդ, եկեղեցու բակում մի դպրոց է բացվել, որից հետո եկեղեցին վերածվել է աղջիկ ու տղա աշակերտների հանդիպման վայրի:

Թեև հաճախ խոստումներ են տրվել, որ սույն պատմական եկեղեցին կվերականգնվի, սակայն այդպես էլ որեւէ աշխատանք չի կատարվել` նրա վերանորոգման ուղղությամբ: Եկեղեցու վերաբերյալ վերջին անգամ 2014 թվականին է հայտարարություն արվել, ըստ որի` հաստատվել էր այս պատմական կառույցի վերականգնման նախագիծը: