Հայաստանի ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը սեպտեմբերի 28-ին ԱԺ նիստում չպատասխանեց հարկային ծառայությունը մաքսային կոմիտեից առանձնացնելու մասին հարցին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին, թե կարելի է արդյոք սպասել այդ երկու գերատեսչությունների առանձնացումը, Միրումյանը պատասխանեց. «Նման քննարկումներից ես տեղյակ չեմ»:

Հիշեցնենք, որ այս գերատեսչությունների առանձնացման մասին շշուկները սկսել էին պտտվել Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելուց հետո: Մինչեւ 2008 թվականը այդ գերատեսչությունները գործում էին առանձին: