Եկամուտների մասին հայտարարագրեր ներկայացնելուց հրաժարվելու կամ այն սխալներով լրացնելու դեպքում հայ պաշտոնյաները կպատժվեն: Վարչական իրավախախտումների օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը սեպտեմբերի 28-ին ԱԺ-ն ընդունել է 103 կողմ, 4 ձեռնպահ ձայներով, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Օրինագծի համաձայն՝ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացրած բարձրաստիճան պաշտոնյան նախ կզգուշացվի, իսկ 30 օր հետո կտուգանվի 200 հազար դրամով: Հայտարարագիրը սահմանված կարգի խախտումներով լրացնելը նույն պատիժն է նախատեսում: Անզգուշության հետեւանքով կատարված սխալի համար (այդ թվումէ թվերի) առաջարկվում է  տուգանել 200-400 հազար դրամի չափով (840 դոլար):