Այսօր` հոկտեմբերի 18-ին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվում են «Հայաստանի 2011թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Այսօր նախատեսված է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ՝ հետեւյալ օրակարգով՝
«Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում.
օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը),
եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը),
բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը.
սոցիալական հարցերի լուծումը բյուջեում եւ դոտացիաներ համայնքներին,
բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը,
«ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում,
ՀՀ կենտրոնական բանկի 2011թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:
Զեկուցողներն են Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան:
Քննարկումներին հրավիրված են են՝ Հայաստանի վարչապետ Տ. Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:




























