Գյումրիում եւ Վանաձորում ընտրություններին ընդառաջ օպտիկական ակնոցներ ու գումար է բաժանվում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյումրեցիներն ու վանաձորցիները պատմել են, որ իշխող կուսակցությունը տեսողության խնդիրներ ունեցող բնակիչներին անվճար ակնոցներ է բաժանել: Նշենք, որ Վանաձորում ակտիվ քննարկվում է նաեւ ոչ իշխանական ուժերի կողմից գումարի բաժանման մասին: Թե կոնկրետ ինչքան գումար է բաժանվում, քաղաքացիները հրաժարվեցին նշել:

Հիշեցնենք, որ Գյումրիում եւ Վանաձորում հոկտեմբերի 2-ին թեժ ընտրություններ են սպասվում: