Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Մարկվարտի փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 58-ամյա Հայկանուշ Գ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 18-ին, Բատիկյան փողոցի թիվ 16 տան մոտ հայտնաբերել են 34-ամյա Արտակ Գ.-ին, ով սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների եւ Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 45-ամյա Կարեն Ղ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:





























