«Հայբիզնեսբանկը» Երեւանում, Տերյան 69 հասցեում բացել է իր առաջին VIP մասնաճյուղը (ֆոտոռեպորտաժ):

Բանկից NEWS.am_ին հայտնում են, որ VIP մասնաճյուղը «Հայբիզնեսբանկի» 6-րդ տարածքային ստորաբաժանումն է Կենտրոն վարչական շրջանում:

Օրհնության կարգից հետո «Հայբիզնես բանկի» վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը:

VIP մասնաճյուղում ստեղծված են բարձր դասի հաճախորդների որակյալ եւ ապահով սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները. մասնաճյուղի առանձնացված մասնագիտացված սրահներում ապահովված է առավելագույն հարմարավետություն եւ անվտանգություն:

Եկամտի բարձր մակարդակ եւ հատուկ կարգավիճակ ունեցող հաճախորդներին «Տերյան» մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ եւ անհատական ֆինանսական խորհրդատվություն գործարար որոշումներում կողմնորոշվելու նպատակով:

«Արդեն օբյեկտիվ անհրաժեշտություն էր բարձրակարգ սպասարկում առաջարկող առանձին մասնաճյուղ ստեղծելու համար, քանի որ բարձր դասի հաճախորդների հետ գործարար կապերի ամրապնդումն ու զարգացումը առանձահատուկ նշանակություն ունի «Հայբիզնեսբանկի» համար: Բացի դա, մենք փորձում ենք մրցակցային պայմաններից  ելնելով ՝ընդառաջ գնալ նաեւ VIP հաճախորդների ցանկություններին՝ մատուցելով նրանց ժամանակակից, բարձրակարգ անհատական բանկային ծառայություններ՚, - նշում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Նշենք, որ «Հայբիզնեսբանկի» «Տերյան» մասնաճյուղն իր փաստացի գործունեությունն սկսել էր ավելի վաղ եւ այս ժամանակահատվածում հասցրել է ապահովել կայուն ֆինանսական զարգացում՝ արժանանալով հաճախորդների վստահությանը:

Միջոցառման վերջում «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արսեն Միքայելյանը Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել ճզմաչյանի կողմից պարգեւատրվեց «Տիգրան Մեծ» ոսկյա հուշամեդալով սեղմ ժամկետներում արագ եւ բարձր զարգացումներ ապահովելու համար: