ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26-30.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.93մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում եւ հաշվարկվել 0.54մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի եւ հաշվարկվել է 417.34հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ 17 հատված ծառերի համար հաշվարկվել է 167.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ 2 հատված ծառի համար հաշվարկվել է 52.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ (3 հատված ծառերի համար) կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 197.34հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացված անտառխախտման արձանագրության վարույթի արդյունքում 13 ապօրինի հատված ծառի համար  հաշվարկվել է  142,5հազ.դրամի վնաս եւ նյութերն ուղարկվել  դատախազության տարածքային մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի, իսկ  Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ՝  

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 230.0հզ.դրամ գումարով, որից ՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 4 դեպք, կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների տեղադրման ոլորտ՝

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից՝

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով եւ ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը երկու տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Սյունիքի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 127.2hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 19.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (4մ3 վառելափայտ):

Արարատի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում արձանագրվել է 2 դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 74 հատ/56կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝

Երեւանի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 43 հատ/37կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին եւ <<Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ>> բարեգործական ճաշարանին: 

Երեւանի տարածքային բաժնի եւ Անտառների ու կենսաբազմազանության վերահսկողության բաժնի համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 31 հատ/19կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ:

Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.03մլն.դրամ: