Ռուսական գազի մատակարարումների դիմաց Բելառուսի պարտքը այս պահին կազմում է 270-300 մլն դոլար: Այս մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Այսօրվա դրությամբ մենք շարունակում ենք բանակցությունները բելառուսական կողմի հետ գազի մատակարարումների պարտքերի հարցով: Այն թիվը, որը նշվել է որպես վերջնական, տատանվում է 270-300 մլն դոլարի սահմաններում»,- ասել է նախարարը, փոխանցում է «Էխո Մոսկվի»-ն:

Նախարարի խոսքով՝ 2019-ի հուլիսի 1-ի դրությամբ պետք է ստեղծվի միասնական էլեկտրաէներգիայի շուկա, իսկ մինչեւ 2025-ը՝ նավթի եւ գազի միասնական շուկաներ: