Հոկտեմբերի 2-ին, ժամը 07:12-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարահին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարահի Սեւան-Մարտունի հատվածի 5-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի (վարորդ` 1980 թ. ծնված Ա. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթեւեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը եւ շրջվել։ 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա. Շ.-ին, ինչպես նաեւ ուղեւորներին՝ 1992թ. ծնված  Զ.Մ.-ին եւ 1994թ. ծնված Մ. Մ.-ին:

Տուժածներին տեղափոխել են Սեւանի ԲԿ, որտեղ Զ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ բավարար: