Աբխազիայում ուղղիչ հաստատությունից երեք բանտարկյալ է փախել: Երկրի ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ին բանտից փախել են Ինափշբա Գուրամը, Ուգրեխելիձե Ռեւազը եւ Լաթարիա Բաչուկան: Նրանք կարողացել են թափանցել բանտի վարչական մասնաշենք, բարձրացել երկրորդ հարկ, որտեղ կոտրել են սենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակն ու դուրս եկել արտաքին բակ:
Դեռեւս չպարզված պատճառով հսկիչ անցակետում անվտանգության պահպանության աշխատակիցներ չեն եղել, ինչի հետեւանքով նրանք կարողացել են փախուստի դիմել:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ նշված անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:





























