Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուան նահանգի զբոսայգիներից մեկում մեծ բարձրությունից ընկնելու հետեւանքով 2 լարախաղաց է զոհվել, եւս մեկն անհետ կորել է: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Սույնին քաղաքի Հունհայ զբոսայգու տարածքում:
Շոուի ժամանակ 4 լարախաղացներ ընկել են մեծ բարձրությունից: Նրանցից միայն մեկին է հաջողվել փրկվել:





























