«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Վանաձորում այսօրվա ընթացքում ամենից շատ ընկտրակաշառքների վերաբերյալ է ահազանգեր ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը գլխավորում է կուսակցության ցուցակը։

«Շատ են եղել նաեւ քվեաթերթիկները նկարելու դեպքերը, տարբեր հիմնարկներից հրամայել են նկարել տանել, որ տեսնեն։ տեղեկատվություն կա կառուսել կոչվածի, ինչը վերջնական կհաստատվի, երբ ընտրատեղամասերը փակվեն, երբ ծրարնեչը կհաշվարկվեն քվեաթերթիկների հետ միասին։ Այդ տեղամասերը մեզ մոտ առանձնացված են ավելի մեծ ուշադրության համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Կուսակցության ավագանու թեկնածու Աստղիկ Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ահազանգերը վերաբերել են ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելուն, սակայն դրանց վերաբերյալ դեռ իրեղեն ապացույցներ չունեն։ Նա նշեց նաեւ, որ մի քանի տեղամասերի շենքերի պատերին փակցվա է եղել 6 թվաշնանը՝ կարմիր գույնով, որոնց որոշ մասն իրենք պոկել են։

 Նշենք, որ քվեաթերթիկի վրա 6-րդը ՀՀԿ թեկնածուն է։