Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ընտրություններին, նախնական տվյալներով,  մասնակցել է 45992 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից։

Սա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 36,51 տոկոսը: Ընտրացուցակներում 125.983 քաղաքացի է ընդգրկված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում առաջին ընտրություններն են անցկացվում կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով): Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթողները կկարողանան նոր քաղաքապետերի նշանակել: