Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, ընտրական տեղամասերի փակման ժամանակ մասնակցությունը կազմել է 42,66 տոկոս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց N30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը, որը պատասխանատու է  Վանաձորի տեղական իշխանությունների ընտրությունների կազմակերպման համար:

Նրա խոսքով՝ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների վերջնական թիվը կազմել է 41189:

Ներկա պահին 58 ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկը: 33 տեղի համար պայքարում են 8 քաղաքական ուժեր: Առաջին նախնական արդյունքներին հարկ է սպասել ժամը 23.00-ին։