Հունգարիայում անցկացված ԵՄ միգրացիոն քվոտաներով փախստականների ընդունման հարցով հանրաքվեն չկայացած է ճանաչվել, քանի որ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսը չի գերազանցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հունգարիայի Ընտրական ազգային հանձնաժողովին:
Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ քվեաթերթիկների 98,82 տոկոսի հաշվարկի արդյունքում մասնակցությունը կազմել է 3,2 մլն մարդ: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր, որ ընտրատեղամասերում քվեարկեր 4,5 մլն-ից ոչ պակաս մարդ:
AFP-ի տեղեկություններով՝ քվեարկողների մեծ մասը երկրում փախստականներին տեղավորելու դեմ է քվեարկել:





























