Ալմաթիի օդանավակայանում տարհանում են մարդկանց թափված սնդիկի պատճառով, հայտնել է BNews.kz գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Սնդիկը թափվել էր միջազգային չվերթի վայրէջքին սպասող ուղեւորների զննման գոտում։

Պարզվում է Ալմաթի- Թբիլիսի չվերթի ուղեւորներից մեկը որոշել էր սնդիկը տեղափոխել սովորական ապակյա տարրայով՝ 150 միլիլիտր տարողությամբ։

Սնդիկի առկայությունը հայտնաբերել են թռիչքից առաջ զննման ժամանակ, որից հետո ուղեւորը՝ 38-ամյա ղազախստանցին, սնդիկը թափել է օդանավակայանի տարածքում՝ աղբարկղի մեջ։ Դրանից հետո անմիջապես սկսվել է մարդկանց տարհանում։

Ալմաթիի օդանավակայանի բոլոր չվերթները հետաձգվել են, ժամանել են Ղազախստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի աշխատակիցները։