Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ

արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել՝ 07.08-ին:

Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան բակում այրվում է մոտ 1100 հակ անասնակեր (սեփականատեր Ջ. Թ.):

Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր անասուն:

Կանչի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն՝ մինչ մասնավոր հատուկ տեխնիկայով քանդման աշխատանքների ավարտը:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 07.08-ից մինչ 13.59-ը երկու մարտական հաշվարկ Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում իրականացրել են հետհանգեցման աշխատանքներ եւ հերթապահություն: