Ֆիզիկական անձի կողմից ԵՏՄ անդամ երկրից Հայաստանի տարածք ներմուծված մեկ թեթեւ մարդատար ավտոմեքենայի համար ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում: Այս մասին նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում:

«Տվյալ դեպքում հաշվարկվում եւ վճարվում է բնապահպանական վճար հետեւյալ սկզբունքով.

• մինչեւ 5 տարի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար բնապահպանական վճար չի գանձվում,

• 5 տարուց ավելի՝ մինչեւ 10 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում բնապահպանական վճար է գանձվում հարկման բազայի 2%-ի չափով,

• 10 տարուց ավելի՝ մինչեւ 15 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ հարկման բազայի 10%-ի  չափով,

• 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ հարկման բազայի 20%-ի չափով»,-ասված է հաղորդագրության մեջ: