Գյումրիում վերելակի ճաղավանդակի եւ պատի արանքում մնալու հետեւանքով մահացած տղամարդը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Գյումրեցու ոգի» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ներսիսյանի ազգականներից էր:
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել հենց «Գյումրեցու ոգի» կուսակցության գրասենյակում:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, վերելակը հաշվառված չէ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում եւ շահագործման համապատասխան թույլտվություն չունի:
Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ հոկտեմբերի 2-ին ժամը 12:49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սեւակի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի եւ պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Անի թաղամասի նշված հասցեում 1949 թվականին ծնված Ա.Չ.-ը մնացել է ինքնաշեն վերելակի ճաղավանդակի ու հարակից պատի արանքում եւ մահացել:





























