ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է երրորդ անգամ։ Այս պահին Ամանոն այդ պաշտոնի միակ հավակնորդն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 3-ին գործակալության կառավարիչների խորհրդի նիստում Ամանոն պաշտոնապես երրորդ անգամ առաջադրել է իր թեկնածությունը 2017-2021 թվականների համար։
Առաջադրման գործընթացը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 31-ը, սակայն այս պահի դրությամբ այլ թեկնածուների չեն սպասվում։





























