Երեւանի «Գլենդել հիլզ» թաղամասում շենքի 4-րդ հարկից ընկած երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայ» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է 5-ամյա աղջիկը:
Երեխան դեռ չի քայլում, բայց վիճակը լավ է։
Նշենք, որ երեխային հիվանդանոց էին տեղափոխել սեպտեմբերի 27–ին ծանր վիճակում։ Նա ուղեղի ցնցում է ստացել, աջ ոտքի կոտրվածք, կրծաքվանդակի եւ որովայնի սալջարդ:
Երեխան եւ ծնողները Իրանի Հանրապետության քաղաքացիներ են, Հայաստան հյուր են եկել:





























