Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցուցարարների կողմից կշտամբանքների է արժանացել Դրեզդենում, ուր ժամանել էր հոկտեմբերի 3-ին նշվող ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա տոնակատարություններին մասնակցելու։ Նոյմարկտ հրապարակում հավաքվածները վանկակում էին «Մերկելը պետք է հեռանա», «Հայրենիքի դավաճան», փոխանցում է DW–ն։
Ցուցարարների թվում եղել են են Pegida հակաիսլամական շարժման համահիմնադիր Դուդ Բահմանը եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» պոպուլիստական կուսակցության համախոհները։





























