Վերջին շրջանում Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ շփումները դադարեցվել են, չնայած Մոսկվան շահագրգռված էր այդ հարցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում տեղեկատվության փոխանակում չի եղել: Գատիլովը, միաժամանակ, նշել է, որ Մոսկվան փորձում է Վաշինգտոնի հետ համաձայնություն ձեռք բերել Սիրիայում հրադադարի վերականգնման հարցով. սեպտեմբերի 9-ի համաձայնությունն առումով լավ հնարավորություն է:

Ըստ Գատիլովի՝ սեպտեմբերի 9-ի համաձայնություններն ավելի վաղ հարցականի տակ էին դրվել Սիրիայում տեղի ունեցած մի շարք, այդ թվում՝ Դեյր Զորի եւ Հալեպի միջադեպերի հետեւանքով: