Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ ահաբեկիչների իրականացրած երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 10-ի: 35 վիրավոր կա: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:

Նշվում է, որ որեւէ խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: