Եթովպիայում բողոքի ակցիայի վերածված կրոնական տոնի ժամանակ տասնյակ մարդկանց զոհվելուց հետո ցույցերը շարունակվում են:
Ըստ Reuters-ի՝ իշխանություններն ու ընդդիմությունը հակասական տվյալներ են հրապարակում ոստիկանության կողմից ակցիան ցրելու ժամանակ զոհվածնեի թվի մասին: Պաշտոնական տվյալներով՝ 55 մարդ է զոհվել, շուրջ 100-ը՝ վիրավորվել: Իսկ ընդդիմությունը պնդում է, որ զոհերի թիվը 150 է:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մի շարք քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ականատեսների վկայությամբ՝ որոշ քաղաքներում ոստիկանության հետ բախումներ են գրանցվել:
Հոկտեմբերի 2-ի իրադարձությունների կապակցությամբ Եթովպիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել:





























