Ուղղաթիռը, որում 14 զինվորական կար, հոկտեմբերի 4-ի առավոտյան ընկել է մալայզիական Տավաու քաղաքի դպրոցներից մեկի կտուրի վրա, հայտնում է «Սինհուան»։
Ուղղաթիռում գտնվողներից միայն օդաչուն է աննշան վնասվածքներ ստացել, մինչդեռ յոթ աշակերտ ու մի տղամարդ վիրավորում են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել անհրաժեշտ բուժօգնության համար, հայտնել է ոստիկանապետի օգնական Ֆադիլ Մարկուսը։
Նշում են, որ ուղղաթիռը ներքին չվերթ էր կատարում Սաբահ նահանգում, երբ օդաչուն կորցրել է ուղղաթիռի կառավարումը։





























