Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հոկտեմբերի 3-ին հայտարարել է, որ երկրում խաղաղության մասին նոր երկխոսություն է սկսում Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈւ) խռովարարների հետ համաձայնագրի ընդդիմախոսների հետ, որոնք հոկտեմբերի 2-ին հաղթանակ են տարել ազգային հանրաքվեի արդյունքներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

Սանտոսը նման երկխոսություն սկսելու համար բարձր մակարդակի հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկվել են ԱԳ նախարար Մարիա Անխելա Օլգինը, Պաշտպանության նախարար Լուիս Կառլոս Վիլեգասը ու ԿՀԶՈւ հետ կառավարության կողմից նախկին բանակցող Ումբերտո դե լա Կալյեն։

«Երկրին միասնություն է պետք, մենք պետք է անցյալում թողնենք վեճերը, ատելությունն ու բեւեռականացումը, որոնք մեզ այդքան շատ վնաս են պատճառում»,- մեջբերում է El պորտալը նախագահական պալատում Սանթոսի արած հայտարարությունը։

Ըստ Կոլումբիայի ընտրական իշխանությունների պաշտոնական տվյալների, քվեաթերթիկների 99․85 տոկոսի հաշվարկի արդյունքներով խաղաղ համաձայնագրի օգտին է քվեարկել 49․77 տոկոսը, դեմ՝ 50․22 տոկոսը։ 34․ 8 մլն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 13 միլիոնից էլ քիչ մարդ , բայցեւայնպես մասնակցության 13 տոկոսի օրինական շեմը հաղթահարվել է։