ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ շարունակում է ակտիվորեն փոխգործակցել հակամարտության կողմերի հետ: Այս մասին նախօրեին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն:
«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեր դիրքորոշումն այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշում»,-ասել է նա:
Թյուդոն նաեւ հավելել է, որ խաղաղության համար պատասխանատվությունն ընկնում է երկու երկրների առաջնորդների վրա. «Մենք կցանկանայինք հաստատել նրանց կարեւորությունը բանակցությունների ժամապարհով խաղաղության հասնելու հարցում»:





























