Սեւան-Մարտունի ճանապարհի 62-րդ կմ-ին, hոկտեմբերի 3-ին, ժամը 12-ի սահմաններում, «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: