2016 թվականի արդյունքներով՝ Հայաստանի կառավարությունը ցանկանում է 1 տրլն 62-72 մլրդ դրամ հարկեր հավաքել: Այս մասին հոկտեմբերի 4-ին Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է նոր նախարար Վարդան Արամյանը: Դա գրեթե 80 մլրդ դրամով քիչ է կառավարության պլանային ցուցանիշներից: Ըստ որոււմ՝ 2017-ին դրանցից ցանկանում են ետ բերել մոտ 70 մլրդ դրամ (գրեթե 6,4 տոկոս – խմբ.), հարկերի հավաքումը հասցնելով մինչեւ 1 տրլն 135 մլրդ-ի: Իսկ ընդհանրապես մուտքերը (հաշվի առնելով արտասահմանյան վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը – խմբ.) կկազմեն 1 տրլն 210 մլրդ (մոտ 2,55 մլրդ դոլար – խմբ.):
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա 2016-ի արդյունքներով պլանավորվում է հասցնել մինչեւ 1 տրլն 360 մլրդ դրամի: Իսկ 2017-ին ակնկալվում է հավաքել 1 տրլն 432 – 442 մլրդ:
Իհարկե գրեթե անհնար է ծախսերը կրճատել մեծ չափով եւ միանգամից, առավել եւս, որ դրանք տարածաշրջանի բարդ իրավիճակում ծառայել են տնտեսության աջակցմանը: Բայց ծախսերն անհրաժեշտ է աստիճանաբար նվազեցնել, որպեսզի պարտքը կառավարելի դառնա, ընդգծել է նախարարը:
Այսպիսով, պետական բյուջեի պակասուրդը 2016-ին պետք է կազմի ՀՆԱ 5,9 – 6 տոկոսը, իսկ 2017-ին՝ արդեն 2,8 տոկոսը:





























